Ուկրաինացիները Ռուսաստանի դեմ 700 դիմում են ներկայացրել Եվրադատարան

Ուկրաինայի քաղաքացիները ռուսական ագրեսիայի կապակցությամբ 700 դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դիմումների հաշվարկի ամփոփումը լրագրողներին է ներկայացրել Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն և կարծիք հայտնել, թե դիմումների թիվը կավելանա: