Եվրոպական պլատֆորմի մրցանակ Նավալնի եղբայրներին

Ալեքսեյ (ձախից) և Օլեգ Նավալնիներ, արխիվ

Ալեքսեյ և Օլեգ Նավալնի եղբայրները արժանացել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի Եվրոպական պլատֆորմի ամենամյա մրցանակին՝ ի նշան իրենց համարձակության ու Ռուսաստանում ժողովրդավարական արժեքներին ու ազատություններին աջակցության։

Մրցանակի հանձնման արարողությունը նախատեսված է այսօր՝ Բուդապեշտում։