Թուրքիայի վարչապետը այցելում է Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, օգոստոս, 2014թ․

Այսօր պաշտոնական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առանձնազրույցի ժամանակ գոհունակություն են արտահայտել բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ կապերը այսուհետ ևս վերընթաց կզարգանան:

Ըստ նույն աղբյուրի՝ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: