Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բողոքի ակցիաները շարունակվում են:
Ցուցարարների և իրապահների միջև ուժգին բախումներից հետո երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկխոսության և փոխզիջման կոչ է արել: Բռնությունները սպառնալիք են ամբողջ Ուկրաինայի համար, ասել է Յանուկովիչը: Նախագահը պարտավորվել է ապահովել ցուցարարների անվտանգությունը:
Մինևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան զգուշացրել է բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ասելով, որ զանգվածային անկարգությունները պետության դեմ ուղղված հանցագործություն են: