Վրացական ցիտրուսային մրգերը վերադառնում են ռուսական շուկա

Վրացական ցիտրուսային մրգերը վերադառնում են ռուսական շուկա:

Մոսկվան հանել է վրացական այս ապրանքատեսակների ներմուծման վրա 2006 թվականից դրված արգելքը, և, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, Ամանորի տոներից առաջ Ռուսաստան կներմուծվի տասնյակ հազարավոր տոննաներով միրգ։