Միացյալ Նահանգների պետքարտուղարը կայցելի Ուկրանա

Ուկրաինայում Միացյալ նահանգների դեսպան Ջեֆրի Փայեթը հայտնել է, որ գալիք դեկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կայցելի Ուկրաինա:

Դեսպանը հավելել է, որ այցը վերահաստատելու է Միացյալ Նահանգների աջակցությունը «արդիականացման ու բարեփոխումների ուղին բռնած Ուկրաինային»: