Մոլդովան հավատարիմ կմնա ԵՄ հետ սերտ կապեր հաստատելու գաղափարին

Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Եվրոպական միության հետ սերտ կապեր հաստատելու գաղափարին։ Նախագահի խոսքերով, «մոլդովացիները չեն կարող ապրել ճնշումների և սպառնալիքների ներքո»։

Նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նախազգուշացրել է, թե Եվրամիության և Մոլդովայի միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումը խոչընդոտ կդառնա Մերձդնեսրտի հակամարտության կարգավորման հարցում։

Ռոգոզինն ակնարկել է նաև, որ եթե Քիշնևը ստորագրի պայմանագիրը, ապա Ռուսաստանը կարող է ձմռան շեմին բարձրացնել գազի սակագինը։

Արևմտյան լրատվական գործակալություններն այս առումով նշում են, որ Հայաստանը Ռուսաստանի ճնշումների ներքո է համաձայնել անդամակցել Մաքսային միությանը։