Ազատամարտիկներին խոստանում են պատասխանել ամենաուշը հունիսի 6-ին
Your browser doesn’t support HTML5
Մայիսի 14-ին Կառավարության շենքի դիմաց շարունակվեց ազատամարտիկների բողոքի ակցիան: Ղարաբաղյան պատերազմի մասնակից մի քանի տասնյակ վետերաններ պահանջում են թոշակների բարձրացում եւ բժշկական ապահովագրություն: Կառավարության ներկայացուցչի խոսքով նրանց պահանջներին գրավոր պատասխան կտրվի ամենաուշը հունիսի 6-ին: