Ռաուլ Կաստրոն Կուբան կղեկավարի եւս հինգ տարի

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն ելույթի ժամանակ, հուլիս, 2012թ.

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը` 2018 թվականը։

Նման հայտարարությամբ 81-ամյա Ռաուլ Կաստրոն հանդես է եկել, երբ երկրի խորհրդարանը ընտրել է նրան` պաշտոնավարելու երկրորդ հնգամյա ժամկետում։