Իսրայելի եւ «Համասի»-ի միջեւ հրադադարի խախտումներ են գրանցվում

Մինչ ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը ողջունում են Իսրայելի եւ Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման միջեւ հրադադարի հաստատումը, BBC-ի հաղորդմամբ, «Համաս»-ի զինյալները շարունակում են հրթիռներ արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ:

Հրադադարի համաձայնությունը, որի մասին հայտարարվեց երեկ, նախատեսում է, որ կողմերը բանակցություններ կսկսեն Գազայի հատվածի վեցամյա շրջափակման դադարեցման շուրջ:

Մեկշաբաթյա ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 160 պաղեստինցի ու 5 իսրայելցի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: