Հեյգ. «Իրանի հետ վեճը վերաճում է ճգնաժամի»

Պաշտոնական Լոնդոնը նպատակ չունի, որ միջուկային ծրագրով պայմանավորված պատժամիջոցների արդյունքում Իրանում ռեժիմի փոփոխություն լինի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։

Ըստ Հեյգի` երկրի առաջնորդներին փոխելը Իրանի ժողովրդի գործն է:

Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ Իրանի հետ վեճը վերաճում է ավելի հրատապ ճգնաժամի: