Բաքուն «հաշվեց» իր կրած վնասը` 431.5 միլիարդ դոլար

Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության հաշվարկներով` «Հայաստանի կողմից օկուպացիայի» հետեւանքով երկրին հասցվել է 431.5 միլիարդ դոլարի վնաս։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը ասել է հիշյալ նախարարության միջպետական տնտեսական բաժնի վարիչ Նաթիգ Հասանովը։

Պաշտոնյան հավաստիացրել է, թե այդ թիվը ստացել են տարբեր գերատեսչությունների, այդ թվում` բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության, փախստականների եւ հարկադրաբար տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալների հիման վրա։

Հասանովը հավելել է, որ վնասի հաշվարկման գործընթացը շարունակվում է։