ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը ձերբակալվել է

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:

ԱԱԾ Մամուլի կենտրոնի հրապարակած հաղորդագրության համաձայն, Հաջի-Հակոբյանը կասկածվում է «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից հավելյալ գումարներ պահանջելու մեջ։

Արտաքին գործոց նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանություններից։


Տիգրան Ավետիսյան