Բնապահպանները վրդովված են Սեւանից ջրի լրացուցիչ բացթողմամբ
Your browser doesn’t support HTML5
Բնապահպանները բողոքում են, որ Ազգային ժողովը Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար օրենքում փոփոխությունն ընդունեց առանց իրենց հետ քննարկումների: Կառավարությունը Սեւանա լճից տարվա ընթացքում լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու իր նախաձեռնությունը պայմանավորում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրներով: Մինչդեռ բնապահպանները նշում են, որ նման խնդիր չկա: