Պայթած փուչիկները լիցքավորվել են բնակարանային պայմաններում

Your browser doesn’t support HTML5

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները լիցքավորված են եղել հրավտանգ մեթան գազով: «Դրանք լիցքավորվել են փոքրիկ գազի բալոններով։ Հայտնի է, թե ով է լիցքավորել, ինչպես, որտեղից, որ հասցեում։ Դրանք լիցքավորվել են կոնկրետ բնակարանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը: