Երեւանի կրկեսի 50-ամյա շենքը վերանորոգվում է
Your browser doesn’t support HTML5
2013 թվականի ավարտին Երեւանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող շքեղ կրկես: 1962 թվականին կառուցված կրկեսի շենքում, որը գտնվում էր անմխիթար վիճակում, անցած տարվանից շինարարական աշխատանքներ է իրականացնում «Տաշիր Գրուպ» ընկերությունը։ Իրականացվելիք ներդրումային ծրագրի արժեքը գնահատվում է 6 միլիոն դոլար։