«Ոսկե ծիրանը» 9-րդ անգամ մեկնարկեց կարմիր գորգով

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում փռված ավանդական կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված է շուրջ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: