Սիրիահայ ներգաղթյալներ. փախուստ անորոշությունից

Your browser doesn’t support HTML5

Վերջին երկու ամիսներին կտրուկ աճել է Հայաստան ներգաղթող սիրիահայերի թիվը: Հալեպաբնակ Նժդեհ Թիիֆէնքճեանի նորաստեղծ ընտանիքը արդեն 1.5 ամիս է, ինչ դարձել է երեւանաբնակ, քաղաքի կենտրոնում բնակարան են վարձակալել, փորձում են հարմարվել հայկական իրականությանը: Անորոշություն եւ վախ վաղվա օրվա նկատմամբ, ահա թե ինչն է բերում ներգաղթող սիրիահայերին Հայաստան: