ԵԱՀԿ գործող նախագահը կողմերին կոչ է անում «նոր լիցք հաղորդել իրենց հանձնառությանը»

Your browser doesn’t support HTML5

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էեմոն Գիլմորը երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է շփման գծից հեռացնեն դիպուկահարներին եւ համաձայնության գան այդ գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննման մեխանիզմի հարցում: