Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Your browser doesn’t support HTML5

«Ես իմ մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ ազգային կոնգրեսը միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր», - Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում մայիսի 8-ին հայտարարեց Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ - «Պատգամավորական մանդատից հրաժարումը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը»։