Թոմաս Համարբերգը ժամանեց Հայաստան

Այսօր առավոտյան Երեւան է ժամանել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակից:

Հունվարի 18-21-ը աշխատանքային այցի շրջանակներում Համարբերգը կհանդիպի իշխանության եւ ընդդիմության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը նախատեսված են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպումները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երեկոյան Համարբեգին կընդունի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Իրինա Հովհաննիսյան