Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանին:
Ինչպես այսօր հաղորդում է ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ղեկավար Իլահա Հուսեյնովային, նոյեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ Կարմիր Խաչի աշխատակիցները գերուն են փոխանցել նրա ընտանիքի անդամների նամակը, ծանոթացել նրա առողջական վիճակին եւ պայմաններին, որոնցում նա պահվում է: Բադալյանը, իր հերթին, նամակ է փոխանցել իր ընտանիքին:
Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է:
Հուսեյնովան նշել է, որ նոյեմբերի 5-ին միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել էին նաեւ ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր 12 հայաստանցիների հետ:
Ադրբեջանը պնդում է, թե հիշյալ բոլոր 12 անձինք էլ, որոնցից 6-ը զինծառայողներ են, կա նաեւ մի ընտանիք, սեփական կամքով են անցել ադրբեջանական տարածք: Հայկական կողմը հերքում է այդ պնդումները: