Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հնդկաստան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: