Մոսկվայում հայտնի հոգեւորական է սպանվել

Երեկ ուշ երեկոյան Մոսկվայի հարավում` Սուրբ Ֆոմա եկեղեցում, հրազենով սպանվել է Ռուսաստանում հայտնի հոգեւորական Դանիիլ Սիսոեւը: Կրակոցից վիրավորվել է նաեւ եկեղեցու սպասավորներից մեկը:

Հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածով` սպանությունը կատարվել է կրոնական հողի վրա:

Սիսոեւը ակտիվ պայքար էր ծավալում աղանդների դեմ: