Եվրամիության «Արեւելյան գործընկերության» մեկնարկային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ։
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հանդիպումների ընթացքում ընդգծել է «Արեւելյան գործընկերության» մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը։
Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում։ Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թվականների գործողությունների ծրագիրը։ Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին։
Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել եւ բարձր գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։