Էդվարդ Նալբանդյանի հետ Հիլարի Քլինթոնի հանդիպումը հետաձգվել է

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` երկուշաբթի օրը նախատեսված հանդիպումը հետաձգվել է եւ պետք է կայանա այսօր:

Հաղորդելով այս մասին` «Ֆրանսպրես» գործակալությունը փոխանցում է, որ Հիլարի Քլիթոնը հետաձգել է երկուշաբթի նախատեսված իր հանդիպումները ալերգիայի պատճառով: