Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ Գրականության եւ Արվեստի ինստիտուտների տնօրենները

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության այսօրվա նիստում ընտրվել են Արվեստի եւ Գրականության ինստիտուտների տնօրենները:

Ինչպես տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունը, Արվեստի ինստիտուտի տնօրեն միաձայն վերընտրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:

Մհեր Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում նույնպես միաձայն ընտրվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը: