Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ երթ է կայացել Հոլիվուդում

Հազարավոր մարդիկ են մասնակցել երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ Հոլիվուդում կազմակերպված երթին:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել էր Դաշնակցության տեղի երիտասարդական կառույցի կողմից:

Լոս Անջելեսի ոստիկանության վկայությամբ` երթի ընթացքում ձերբակալություններ չեն եղել: