Արմեն Ավետիսյանը ազատվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ավետիսյանն այսօր ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Նույն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը: