Ֆինլանդիայի նախագահ Տարիա Հալոնենը այդ երկրում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ իր երկիրը, որը եկող տարի ստանձնելու է նախագահությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), ջանքեր կգործադրի Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջ մղելու համար:
«Մենք հրանավորինս կանենք` առաջ մղելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», - ասաց Հալոնենը: - «Եվ մենք զգուշավոր լավատեսություն ունենք, որ կարող ենք առաջ մղել գործընթացը, երբ նախագահենք ԵԱՀԿ-ում... Զգուշավոր անձնավորություն լինելով, ես չեմ ասում, թե մենք կարող ենք լուծել այդ խնդիրը: Բայց` ինչու ո՞չ»:
Հաղորդելով այս մասին, «Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե այնքան էլ լավատես չէ, որ մինչեւ գալիք նախագահական ընտրությունները Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է առաջընթացի հասնել:
Հայաստանի նախագահի պաշտոնական այցելությունը Ֆինլանդիա ավարտվում է նոյեմբերի 7-ին:
Հրաչ Մելքումյան, Պրահա