Թուրք զինվորականները կնախապատրաստեն Ադրբեջանին ՆԱՏ0-ի անդամակցությանը

Թուրք զինվորականները կշարունակեն նախապատրաստել Ադրբեջանին ՆԱՏ0-ի անդամակցությանը:

Ինչպես այսօր հաղորդում է «Թրքիշ դեյլի նյուս» թերթը, այս ամիս Բաքու կայցելի Թուրքիայի գլխավոր շտաբի պատվիրակությունը, ինչից հետո երկու երկրների զինվորականները համատեղ հանձնաժողով կստեղծեն ՆԱՏ0-ին Ադրբեջանի անդամակցության նախապատրաստման աշխատանքները համակարգելու համար:

Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է այս տարվա կեսերին հաստատել ՆԱՏ0-ի հետ համագործակցության նոր ռազմավարական հայեցակարգը: