Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հրթիռակոծել է Օդեսայի շրջանը. կան զոհեր


Փրկարարները տարհանում են տուժածներին, 11-ը հոկտեմբերի, 2024թ․
Փրկարարները տարհանում են տուժածներին, 11-ը հոկտեմբերի, 2024թ․

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը ռուս զինվորականները բալիստիկ հրթիռներով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող երկհարկանի շենքին, երեք մարդ է մահացել։

Հոկտեմբերի սկզբից ռուս զինվորականներն ամեն օր հրթիռներով ու անօդաչու սարքերով գրոհում են Օդեսայի շրջանը, այդ թվում՝ նավահանգստային ենթակառուցվածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG