Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 24-ից 26-ը ՀՀ բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վկայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը, հաղորդում է, որ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։

Ընկերությունը նշել է, որ պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքների իրականացումն է։

Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր ժամը 07:00-ից:

«Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG