Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի Իվանովոյի մարզում Ан-22 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ օդանավը վերանորոգումից հետո փորձնական թռիչք էր իրականացնում։

«Վթարի պահին օդանավում էին գտնվում միայն անձնակազմի յոթ անդամները», - հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը։

Ан-22-ը աշխարհի խոշորագույն տուրբոպտուտակային օդանավն է, այն նախատեսված է զինծառայողների և սպառազինության տեղափոխման համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG