Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա: Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում:
Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգում նա կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։