Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում ևս մեկ վրացի է զոհվել՝ Վիկտոր Կիպրիտինդին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Նրա մարմինը Վրաստան կտեղափոխվի օգոստոսի 30-ին։ Վիկտոր Կիպրիտինդին ծննդով Աբխազիայից էր, սուխումցի։

Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայի կողմից կռվող ավելի քան 60 վրացի է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG