Մեքսիկայի գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի խնդրանքը։
«Մենք չենք կարող դա անել: Դա մեզանից կախված չէ», - ասել է Լոպես Օբրադորը օգոստոսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
Մեխիկոյում Ուկրաինայի դեսպանությունը խնդրել էր Մեքսիկայի կառավարությանը ձերբակալել Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին ժամանի երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։
Դեսպանատունը հայտարարության մեջ վստահություն էր հայտնել, որ «Մեքսիկայի կառավարությունը կգործի Միջազգային քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտին հրպարակած որոշման համապատասխան»։
Հաագայի միջազգային քրեական դատարանը 2023-ի մարտին Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է պատերազմական հանցագործությունների համար։