Մատչելիության հղումներ

Հունգարիայի արտգործնախարարը Մինսկում քննադատել է ԵՄ պատժամիջոցները


Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Մինսկում, 31-ը հոկտեմբերի, 2024թ.
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Մինսկում, 31-ը հոկտեմբերի, 2024թ.

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բելառուսի մայրաքաղաքում անվտանգային ֆորումի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Բելառուսի և Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները՝ հանդես գալով երկխոսության կողմնակից մեկուսացման փոխարեն։

Սիյարտոն կտրականապես դեմ է արտահայտվել պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման համար և Բելառուսի դեմ՝ ընդդիմությանը ճնշելու և Մոսկվային աջակցելու համար:

«Մենք որևէ սահմանափակում չենք ընդունում նրանց հետ, ում հետ համագործակցում ենք։ Մեզ դուր չի գալիս պատժամիջոցների քաղաքականությունը»,- ասել է նա։

Սկսելով իր ելույթը ռուսերեն՝ Սիյարտոն ազդարարել է տեղական լսարանի հետ անմիջականորեն շփվելու իր մտադրությունը՝ հայտարարելով. «Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Մինսկ»։

Նա հույս է հայտնել, որ իր այցի ընթացքում քննարկումները զերծ կմնան Բրյուսելի արձագանքից։

  • Ամռանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրամանագիր էր ստորագրել, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ընդգրկվել, այսպես կոչված, «ազգային քարտ» ծրագրում։ Այդ փաստաթուղթը տրվում է Հունգարիայում երկու տարով աշխատել ցանկացողներին՝ երկարաձգման հնարավորությամբ։
  • Եվրամիությունը պաշտոնական Բուդապեշտից լրացուցիչ պարզաբանումներ էր պահանջել այդ հարցով՝ պնդելով, որ եթե հունգարական կառավարության առաջարկած մեղմացումները վտանգ ներկայացնեն Եվրամիության համար, ապա Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG