Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում բեռնատար գնացքը հարվածել է մարդատարին, երկուշաբթի օրը հայտնել է նահանգի գլխավոր նախարարը։
Հաղորդվում է առնվազն 5 զոհի, 30 վիրավորի մասին։
Նախարար Մամատա Բաներջին նշել է, որ դեպքի վայր են մեկնել բժիշկներ, շտապօգնության բրիգադներ, փրկարարներ։
Տեղական լրատվամիջոցների տեսանյութերում երևում է մարդկանց ամբոխը երկու գնացքների արանքում։ Գնացքներից մեկի վագոնը, ըստ տեսանյութերի, գրեթե ուղղահայաց կախված է օդում։
Մոտ 288 հոգի մահացավ մեկ տարի առաջ Հնդկաստանի Օդիշա նահանգում վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի երկաթուղային վթարի հետևանքով, որն առաջացել էր ազդանշանի խափանումից։