Մատչելիության հղումներ

Գուտերեշը կոչ է անում պահպանել հրադադարը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավորը քարտուղարը «խորապես մտահոգված է» Մերձավոր Արևելքում իրադրության սրմամբ և կոչ է արել «անհապաղ դադարեցնել» բոլոր հարձակումներն ու պահպանել հրադադարը:

«Լիբանանում, Իրանում և Գազայում հրադադարի ռեժիմը պետք է լիովին հարգվի։ Պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է խաթարել շարունակական դիվանագիտական ջանքերը», - հայտարարել է Անտոնիու Գուտերեշը:

«Ես նաև խորապես մտահոգված եմ Իսրայելի կողմից Գազայի հատված տանող անցակետերը փակելու որոշմամբ և վերահաստատում եմ բոլոր անցակետերն անհապաղ վերաբացելու կոչս՝ ամբողջ Գազայի տարածքում մարդասիրական օգնության արագ, անվտանգ և անխոչընդոտ տեղափոխումն ապահովելու համար», - սոցցանցում գրել է նա։

Գուտերեշն ընդգծել է՝ «Մերձավոր Արևելքի հակամարտությունների համար ռազմական լուծումներ չկան, իսկ առաջ շարժվելու միակ ճանապարհը երկխոսությունն ու բանակցություններն են»։

«Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին աշխատել դիվանագիտական լուծումների ուղղությամբ, որոնք կնպաստեն տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», - գրել է Անտոնիու Գուտերեշը։

XS
SM
MD
LG