Եվրամիությունն անհատույց 9 միլիոն եվրո է տրամադրում Մոլդովայի բանակին՝ հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունները ուժեղացնելու, նոր համակարգեր գնելու համար։
Մոլդովայի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ օգնությունը հատկացվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից։