Մատչելիության հղումներ

Էրդողանը խոսել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել ցուցաբերած աջակցության համար


Էրդողան-Ալիև հանդիպում Անկարայում, փետրվար, 2024թ․
Էրդողան-Ալիև հանդիպում Անկարայում, փետրվար, 2024թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ անտառային հրդեհների մարմանը ցուցաբերած աջակցության և Թուրքիա BE-200CS ինքնաթիռ ուղարկելու համար։

Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հրդեհների կանխարգելման հարցերում։

Թուրքիայի հինգ՝ Իզմիր, Այդին, Բոլու, Մուղլա և Մանիսա նահանգներում արդեն հինգերորդ օրը շարունակվող անտառային հրդեհների պատճառով 3 հարազ 583 մարդ է տարհանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG