Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Վրաստանը կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը․ Բաքվում Վրաստանի դեսպան


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հույս է հայտնել, որ մոտ ապագայում Վրաստանը և Ադրբեջանը կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը և այլևս չեն հանդուրժի «անջատականությունն ու օկուպացիան»:

Նա ելույթ է ունեցել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ դեսպանը ընդգծել է տարածաշրջանային համատեղ ծրագրերի կարևորությունը և երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG