Մատչելիության հղումներ

Նիսում բերման է ենթարկվել ռուսաստանցի միլիարդատեր սենատոր Սուլեյման Կերիմովը


Սուլեյման Կերիմով, արխիվ
Սուլեյման Կերիմով, արխիվ

Երկուշաբթի օրը Նիսի օդանավակայանից բերման ենթարկված ռուսաստանցի միլիարդատեր սենատոր Սուլեյման Կերիմովը կասկածվում է հարկերից խուսափելու մեջ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Կերիմովի փաստաբանը ասել է, որ նա իրեն մեղավոր չի համարում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է Կերիմովին Ֆրանսիայում բերման ենթարկելու լուրը, միաժամանակ նշելով, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը թույլ չի տա ձերբակալել կամ կալանել նրան: Մարսելում Ռուսաստանի հյուպատոսը շտապ մեկնել է Նիս:

Forbes-ի գհահատմամբ՝ Սուլեյման Կերիմովի ֆինանսական կարողությունները 6 միլիարդ 300 միլիոն դոլար է: Նրա հարստության մեծ մասը Ռուսաստանի ոսկու արտադրության ամենամեծ ընկերության՝ «Պոլյուս»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն է: Ծագումով դաղստանցի Կերիմովը բիզնեսներ ունի նաև քիմիական արտադրության, նավթի ու շինարարական ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG