Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում. հաղորդվում է վիրավորների մասին


Վրաստան - Ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Վրաստան - Ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Վրաստանի մայրաքաղաքի բնակելի թաղամասում հատուկջոկատայինները հակաահաբեկչական գործողություն են անցկացնում: Նրանք փորձում են երկու կասկածյալի ձերբակալել, որոնք, ըստ հաղորդումների, արտասահմանցիներ են: Կասկածվում է, որ այդ անձինք կապեր ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Վաղ առավոտյան սկսված գործողությունները շարունակվում են: Բազմաբնակարան շենքը շրջափակված է: Բնակիչները տարահանվել են: Շենքում պայթյուն է որոտացել: Լսվել են անկանոն կրակոցներ:

Պաշտոնապես հաստատվել է, որ վիրավորվել է մեկ հատուկջոկատային, լրատվամիջոցները հաղորդում են ևս երկու վիրավորների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG