Մատչելիության հղումներ

Մահացել է ԱՄՆ ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը` Չարլզ Մենսոնը


Չարլզ Մենսոն, արխիվ
Չարլզ Մենսոն, արխիվ

Անցած գիշեր Կալիֆորնիայի կալանավայրերից մեկում մահացել է ԱՄՆ ամենահայտնի սիրիական մարդասպաններից մեկը` Չարլզ Մենսոնը:

Լայն հանրությանը Մենսոնը հայտնի էր դարձել 60-ականների վերջին, երբ Լոս Անջելեսում հիմնադրել էր «Ընտանիք» կոչվող կոմունան: Դրա անդամները համոզված էին, որ Մենսոնը հարություն առած Հիսուս Քրիստսն է:

1969 թվականին Մենսոնն ու նրա հետևորդները հարձակում կատարեցին Լոս-Անջելեսի առանձնատներից մեկի վրա` սպանելով յոթ հոգու: Զոհերի թվում էր ռեժիսոր Ռոման Պոլանսկու հղի կինը` դերասանուհի Շերոն Թեյթը:

Կալիֆորնիայի դատախազության պնդմամբ, Մենսոնն ու նրա հետևորդներն այս քայլին էին դիմել` ցանկանալով կատարվածի պատասխանատվությունը վերագրել աֆրոամերիկյան կազմակերպություններին` Լոս Անջելեսում միջռասայական բախումներ հրահրելով:

1971 թվականին Մենսոնը դատապարտվեց մահվան, մի քանի տարի անց այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG