Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մուգաբեն հրաժարվեց հեռանալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից


Ռոբերտ Մուգաբե, 19-ը նոյեմբերի, 2017թ.
Ռոբերտ Մուգաբե, 19-ը նոյեմբերի, 2017թ.

Զիմբաբվեի երկարամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն կիրակի երեկոյան հնչեցված հեռուստաուղերձում հայտարարեց, որ երկրի քաղաքական ապագան հստակեցվելու է իշխող ZANU-PF կուսակցության` դեկտեմբերին կայանալիք արտահերթ համագումարի ընթացքում:

Չնայած մայրաքաղաք Հարարեյում շրջանառվող լուրերին, Մուգաբեն երեկ այդպես էլ հրաժարական չներկայացրեց:

Ավելի վաղ ZANU-PF-ի կենտրոնական կոմիտեն հեռացրել էր Մուգաբեին իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Չնայած կուսակցական կառավարման լծակների կորստին, Մուգաբեն հրաժարվեց հեռանալ նախագահի պաշտոնից` հայտարարելով, որ ըմբռնումով է մոտենում բանակային հրամանատարության գործողություններին:

«Ես որպես Զիմբաբվեի նախագահ և գլխավոր հրամանատար ընդունում եմ այն խնդիրների առկայությունը, որոնց վրա [զինվորականները] սևեռել էին իմ ուշադրությունը: Ես համոզված եմ, որ նրանք այդ խնդիրները բարձրաձայնել էին` խորը հայրենասիրական զգացումներից և պետության կայունության մասին մտահոգություններից ելնելով», - հայտարարում էր Ռոբերտ Մուգաբեն:

Հիշեցնենք՝ Զիմբաբվեի բանակը սահմանափակել է նախագահ Մուգաբեի տեղաշարժի հնարավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են ազատել Մուգաբեին նախագահի պաշտոնից:

Ընդվզումները սկսվել են այն բանից հետո, երբ Մուգաբեն փորձել է չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու Մնանգագվային և իշխանությունը գրավելու ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG