Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարությամբ են հանդես եկել Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարարի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումների արդյունքներով: Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում: Համանախագահները պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Հատուկ ուշադրության կարժանանա ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդարձակումն ավարտին հասցնելու խնդիրը, ասված է հայտարարությունում:

Ղարաբաղյան խնդրի առնչությամբ վերջին զարգացումների մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի և Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG