Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ, շտապօգնություն եկավ


«Սասնա ծռերի» գործով դատական նիստերից մեկը, արխիվ
«Սասնա ծռերի» գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատավարությունը։

Այսօրվա նիստին վատացավ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնություն եկավ, բժիշկները նրան դեղեր տվեցին։ Խանդոյանը բողոքում էր գլխացավերից։ Այս պահին նա իրեն լավ է զգում։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին:

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է շենք-շինություններ գրավելու, ապօրինի զենք-զինամթերք փոխադրելու, պատանդ վերցնելու մեջ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG