Մատչելիության հղումներ

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում է ինտերնետի ազատության ցուցիչում. Freedom House


Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում 2017թ. զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 2 կետով անկում է արձանագրել նախորդ տարվա համեմատ և 32 միավորով հայտնվել «մասամբ ազատ» երկրների ցանկում:

Անկման պատճառների թվում նշվում են անցյալ տարվա հուլիսին՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին` ինտերնետային հեռարձակմամբ զբաղված լրագրողների դեմ հարձակումները և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կարճատև արգելափակումը, ինչպես նաև 2017֊ի ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Թվիթեր» ցանցում հայաստանյան քաղաքացիական հասարակության հասցեին կեղծ տեղեկատվության տարածումն ու մի շարք վստահելի «Թվիթեր» օգտատերերի հաշվեհամարների արգելափակումը:

Հարավկովկասյան երկրներից Վրաստանը 23 միավորով պահպանել է դիրքերը «ազատ» երկրների շարքում, մինչդեռ Ադրբեջանը 58 միավորով «մասամբ ազատ» երկրների շարքում ամենավերջինն է։

Ինտերնետի ազատության առումով զեկույցում ներառված 65 երկրների շարքում առաջատարը Էստոնիան է՝ 6 միավորով, որին հետևում են Իսլանդիան և Կանադան, իսկ «ոչ ազատ» երկրների շարքը եզրափակում են Եթովպիան, Սիրիան և Չինաստանը։

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը 66 միավորով հայտնվել է «ոչ ազատ» երկրների շարքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG